Նայում եմ Արցախի հանրահավաքը, լսում բանախոսներին ու հիանում։ Իսկապես ուրիշ է արցախցու ոգին՝ ազատատենչ, չընկվճվող, պայքարող։ Երանի ողջ հայ ժողովուրդն ունենար արցախցու ոգին։
Երեկ երեկոյան Հայաստանը ֆուտբոլի գնդակ էր՝ ով ուր ուզեց, տշեց։ Երեկ երեկոյան Մոսկվայից, Բաքվից, Փարիզից մեզ ասացին, որ եթե այսպես շարունակեք՝ վատ է լինելու։ Երեկ երեկոյան մեզ ստորացրին և սպառնացին։
Երկու օր առաջ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրեց Ռուբեն Վարդանյանի՝ ՌԴ քաղաքացիությունից հրաժարվելու դիմումը, իսկ երեկ Ադրբեջանի ԱԳ նախարարը, Մոսկվայում ՌԴ ԱԳ նախարար Լավրովի հետ հանդիպման ժամանակ, պահանջեց, որ Վարդանյանը հեռանա Արցախից:
Հենց սկզբից ՀՀ իշխանություն կոչվածները մատը մատին չտվեցին։ Էն Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը միանգամից եկավ-նստեց ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց, թե՝ Ադրբեջանին ստիպեք, թող բացի մեր ճանապարհը։
Ազգը, երբ չի ունենում պետություն, որոշակի տեղանքում համախմբվելու արդյունքում, ուշ թե շուտ, իր առջև դնում է պետություն և պետականություն ունենալու գերագույն նպատակը։
Հայկական կայսրությունների վերելքի և անկման պատմությունը փաստում է, որ սահմանը կարծրացած ու անփոփոխ կատեգորիա չէ և ենթակա է փոփոխման որոշակի գործընթացների ու հանգամանքների հետևանքով։
Կան տարբեր կարծիքներ այն մասին՝ արդյո՞ք աշխարհը գտնվում է երրորդ աշխարհամարտի պայմաններում, թե ոչ։
Թվում է՝ այս հարցում ճիշտ կողմնորոշվելու համար պետք է առաջնորդվել այն բանով, թե արդյո՞ք աշխարհը տվյալ գոյաբանական ռիսկերի պայմաններում գործողության մեջ է մտցրել բոլոր հնարավոր ուժերը...